Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մտածում են մեծերը

Ֆրիդրիխ Նիցշե (հոկտեմբերի 15, 1844 - օգոստոսի 25, 1900)

Երբ մենք ստիպված ենք որևէ մեկի հարցում վերասովորել, ապա նրանից խստորեն վրեժխնդիր ենք լինում այն անհարմարության համար, որը նա դրանով պատճառել է մեզ։

.................................................................................................................................................................................

Ով ուսուցիչ է ողնուծուծով, ամեն բան լոկ իր աշակերտներին նկատի ունենալով է լուրջ ընդունում,- նույնիսկ ինքն իրեն։

.................................................................................................................................................................................

Ճանաչողության հրապույրն աննշան կլիներ, եթե նրան տանող ճանապարհին այսքան շատ ամոթ չլիներ հաղթահարելու։

.................................................................................................................................................................................

Մեկի հադեպ սերը բարբարոսություն է. որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին։ Նաև Աստծո հանդեպ սերը։

.................................................................................................................................................................................

Ոչ թե ուժը, այլ բարձրագույն զգացումների տևականությունն է ստեղծում բարձրագույն մարդկանց։

.................................................................................................................................................................................

Ով հասնում է իր իդեալին, դրանով իսկ անցնում է նրանց։

.................................................................................................................................................................................

Սիրամարգը երբեմն բոլորից թաքցնում է սիրամարգի իր պոչը- և դա իր հպարտությունը կոչում։

.................................................................................................................................................................................

Խաղաղ պայմաններում ռազմաշունչ մարդը հարձակվում է ինքն իր վրա։

.................................................................................................................................................................................

Ով արհամարում է ինքն իրեն, դրանով իսկ, համենայն դեպս, շարունակում է իրեն հարգել, որպես արհամարհողի։

.................................................................................................................................................................................

Հոգին, որը զգում է, որ իրեն սիրում են, սակայն ինքը չի սիրում, բացահայտում է իր տականքը, նրանում եղած ամենացածրը վերև է ելնում։

.................................................................................................................................................................................

Մի բան, որը պարզվում է, դադարում է մեզ հատաքրքրել։ -ի՞նչ նկատի ուներ այն աստվածը, որը խորհուրդ էր տալիս` «Ճանաչի՛ր ինքդ քեզ »։ Թերևս դա նշանակում էր` «վե՛րջ տուր քեզնով հատաքրքրվելուն, օբյեկտիվ դարձիր»։- Իսկ Սոկրատե՞սը։- Իսկ «գիտության մա՞րդը»:

.................................................................................................................................................................................

Սարսափելի է ծովում ծարավից մեռնելը։ Մի՞թե դուք ուզում եք ձեր ճշմարտությունն այնքան աղել, որ այն այլևս երբեք-ծարավը չհագեցնի։

.................................................................................................................................................................................

«Կարեկցանք բոլորի հանդեպ »-ը բռնություն և խստություն կլինի քո հանդեպ, իմ պարո՜ն հարևան։

.................................................................................................................................................................................

Կինը սովորում է ատել այն չափով, ինչ չափով հետ է սովորում գրավելուն։

.................................................................................................................................................................................

Տղամարդու և կնոջ մեջ միևնույն գրգիռները, համենայն դեպս, թափով տարբեր են. դրա համար էլ տղամարդն ու կինը չեն դադարում իրար սխալ հասկանալուց։

.................................................................................................................................................................................

Իրենց` կանանց մոտ, ողջ անձնական (persՓnlichen) պչրանքի հետին պլանում միշտ ընկած է նրանց անդեմ (unpersՓnlichen) արհամարանքը` արհամարանքը կնոջ հանդեպ։

.................................................................................................................................................................................

Սիրտը` կապված, միտքն` ազատ։ - Եթե մարդ իր սիրտն ամուր կապում է և այն պահում գերության մեջ, ապա կարող է իր մտքին շատ ազատություն տալ։ Ես սա արդեն մի անգամ ասել եմ։ Բայց այստեղ ինձ չեն հավատա, ընդունելով, որ դա արդեն չգիտեն…

.................................................................................................................................................................................

Շատ խելոք անձանց սկսում են չվստահել, երբ նրանք շփոթվում են։

.................................................................................................................................................................................

Ո՞վ ստիպված չի եղել թեկուզ մի անգամ ինքն իրեն գտնել իր բարի համբավի համար։

.................................................................................................................................................................................

Ամաչել քո անբարոյականությունից. սա մի սանդուղքն է այն աստիճանի, որի ծայրին ամաչում ես նաև քո բարոյականությունից։

.................................................................................................................................................................................

Ինչպե՞ս։ Մեծ մա՞րդ։ Ես դեռ միայն իր սեփական իդեայի դերասանին եմ տեսնում։

.................................................................................................................................................................................

Եթե խիղճդ վարժեցնում ես, ապա նա կծելիս էլ է համբուրում քեզ։

.................................................................................................................................................................................

Երաժշտության շնորհիվ կրքերը վայելում են իրենք իրենց։

.................................................................................................................................................................................

Ոչ մի բարոյական երևույթ էլ չկա, գոյություն ունի միայն երևույթների բարոյական մեկնաբանություն…

.................................................................................................................................................................................

Մեր սնափառությունը հենց այն ժամանակ է ամենադժվարը խոցել, երբ խոցված է մեր հպարտությունը։

.................................................................................................................................................................................

«Դու ուզում ես նրան դեպի քե՞զ տրամադրել։ ՈՒրեմն քեզ նրա առջև շփոթված ցույց տուր»։

.................................................................................................................................................................................

Սեռական սիրուց ահռելի սպասումը և այդ սպսման մեջ եղած ամոթը կնոջ համար սկզբից ևեթ փչացնում է բոլոր հեռանկարները։

.................................................................................................................................................................................

Այնտեղ, ուր սերը կամ ատելությունը խաղին չեն մասնակցում, կինը միջակ է խաղում։

.................................................................................................................................................................................

Մեր կյանքի մեծ դարաշրջաններն ընկած են այնտեղ, ուր մենք մեր չարը որպես մեր լավագույնը վերանվանելու արիություն ենք ստանում։

.................................................................................................................................................................................

Գոյություն ունի հիացման անմեղություն. Այն ունի նա, ում մտքով չի անցնում, որ նաև իրենով կարող են մի օր հիանալ։

.................................................................................................................................................................................

Զգայունությունը հաճախ առաջ է ընկնում սիրո աճից, այնպես որ` արմատը մնում է թույլ և հեշտությամբ պոկվում է։

.................................................................................................................................................................................

Մարդ ամենաուժեղը իր առաքինությունների համար է պատժվում։

.................................................................................................................................................................................

Ով չի կարողանում գտնել իր իդեալի ճանապարհը, ավելի թեթևամիտ ու լպիրշ է ապրում, քան նա, ով իդեալ չունի։

.................................................................................................................................................................................

Մեկը մանկաբարձ է փնտրում իր մտքերի համար, մյուսը` մեկին, որին ինքը կարող է օգնել. այսպես է ծագում լավ զրույցը։

.................................................................................................................................................................................

Շփվելով գիտնականների ու արվեստագետների հետ` քո հաշվարկներում հեշտությամբ սխալվում ես հակառակ ուղղությամբ, հազվադեպ չի պատահում, որ նշանավոր գիտնականների մեջ գտնում ես միջակ մարդուն, և միջակ արվեստագետի մեջ շատ հաճախ` չափազանց նշանավոր մի մարդու։

.................................................................................................................................................................................

Վրեժխնդրության և սիրո մեջ կինն ավելի բարբարոս է, քան տղամարդը։

.................................................................................................................................................................................

Փորն է պատճառը, որ մարդն իրեն այնքան էլ հեշտությամբ Աստծո տեղ չի դնում։

.................................................................................................................................................................................

Եթե կինը գիտական հակումներ ունի, ուրեմն սովորաբար նրա սեռական համակարգում ինչ-որ բան կարգին չէ։ Արդեն անպտղությունը կանխատրամադրում է ճաշակի որոշ առնականության։ Տղամարդը, ձեր թույլտվությամբ, հենց «անպտուղ կենդանին» է։

.................................................................................................................................................................................

Տղամարդուն և կնոջը ամբողջի մեջ համեմատելով` կարելի է ասել հետևյալը, կինը զարդարվելու արվեստի մեջ այդքան հանճարեղ չէր լինի, եթե բնազդաբար չզգար, որ իրենը` երկրորդական դերերն են։

.................................................................................................................................................................................

Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա։ Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը նույնպես քո մեջ է նայում։

.................................................................................................................................................................................

Մերձավորին գայթակղել իր մասին լավ կարծիքի և այնուհետև ողջ էությամբ հավատալ մերձավորի այդ կարծիքին` այս աճպարարության մեջ ով կարող է հավասարվել կանանց։

.................................................................................................................................................................................

Այն, ինչ արվում է սիրուց, միշտ կատարվում է բարուց և չարից անդին։

.................................................................................................................................................................................

Ողբերգականի զգացումը թուլանում և ուժեղանում է զգայակնության հետ մեկտեղ։

.................................................................................................................................................................................

Խելագարությունն առանձին անձանց մոտ բացառություն է,- սակայն խմբերի, կուսակցությունների, ժողովների, ժամանակների մոտ` կանոն։

.................................................................................................................................................................................

Ինքնասպանության միտքը սփոփանքի ուժեղ միջոց է. նրանով բազում չար գիշերներ են հաղթահարվում։

.................................................................................................................................................................................

Մեր ամենաուժեղ մղումին, մեր միջի բռնակալին, ենթարկվում է ոչ միայն բանականությունը, այլ նաև մեր խիղճը։

.................................................................................................................................................................................

Բարու և չարի համար պետք է վրեժ լուծել, բայց ինչու՞ հենց այն անձից, ով մեզ բարի կամ չար բան է արել։

.................................................................................................................................................................................

Ինչ ճանաչել ենք` դադարում է մեզ համար թանկ լինելուց, հենց որ այն ուրիշների հետ ենք կիսում։

.................................................................................................................................................................................

Բանաստեղծներն անամոթ են իրենց ապրումների հանդեպ. նրանք շահագործում են դրանք։

.................................................................................................................................................................................

Մարդ հաճույքով ստում է բերանով. սակայն քիթմռութը, որ այդ պահին անում է, համենայն դեպս ճշմարտությունն է ասում։

.................................................................................................................................................................................

Քո մասին շատ խոսելը կարող է նաև քեզ թաքցնելու միջոց լինել։

.................................................................................................................................................................................

Գովքի մեջ ավելի շատ աներեսություն կա, քան պարսավանքի։

.................................................................................................................................................................................

Վերջ ի վերջո սիրում են իրենց տենչանքները և ոչ թե այն, ինչ տենչում են։

.................................................................................................................................................................................

Մենք մարդուն դեռևս չենք ատում, քանի դեռ նրան մեզանից ցածր ենք համարում, մենք ատում ենք լոկ այն ժամանակ, երբ նրան մեզ հավասար, կամ մեզանից բարձր ենք համարում։

.................................................................................................................................................................................

ՈՒրիշի սնափառությունը լոկ այն ժամանակ է մեր ճաշակին դեմ, երբ այն մեր սնափառությանը դեմ է։

.................................................................................................................................................................................

Խելոք մարդկանց հիմարություններին չեն հավատում. մարդկային իրավունքների ինչպիսի՛ ոտնահարում։

.................................................................................................................................................................................

Անմարդկային է օրհնել այնտեղ, ուր քեզ նզովում են։

.................................................................................................................................................................................

«Սա ինձ դուր չի գալիս»։- Ինչու։- «Ես դեռ չեմ աճել մինչև դա»։- Երբևիցե որևէ մեկն այսպես պատասխանե՞լ է։

Մեր առաքինությունները:

.................................................................................................................................................................................

Յոթ կանացի ասույթ

  • Ե՞րբ է ձանձրույթը անհետանում- երբ տղամա՛րդն է մոտենում։
  • Լավ համբավի երաշխիքը, ա˜խ, խելքն է ու տարիքը։
  • Սև զգեստն ու լռությունը- կապահովեն իմ անունը։
  • Փա՛ռք իմ բախտի համար անհուն` Աստծուն և իմ… դերձակուհուն։
  • Ջահել. ծաղկած անձավ եմ ես։ Ծեր. վիշապն է սողոսկում ներս։
  • Համ տղամարդ, համ լավ անուն, համ լավ ոտքեր, եթե նաև ի՛մը լիներ։
  • Կարճ խոսք և միտք անհատակ- ասես սառույց քո, իշուհի՜, ոտքի տակ։

.................................................................................................................................................................................

Ի՞նչն է ազնվական

Ով չի կամենում տեսնել որևէ մարդու բարձրը` այդքան ավելի սևեռուն է նայում նրան, ինչ նրա մեջ ցածր է և մակերեսային - ու դրանով իսկ մատնում է ինքն իրեն։

.................................................................................................................................................................................

- Նողկալի՛ է։ Դարձյալ հին պատմությունը։ Ավարտելով տանդ կառուցումը նկատում ես, որ այդ ընթցքում աննկատելիորեն ինչ-որ բան ես սովորել, որն անպայման պետք է իմանայիր նախքան շինարարությունը սկսելը։ Հավերժական չարաբաստիկ «Չափազանց ուշ է«-ն։ Ամեն մի ավարտված բանի մելամաղձությունը…

.................................................................................................................................................................................

«Այստեղ տեսարանը բաց է, ոգին` բարձրաճախր»։- Սակայն մարդկանց հակառակ մի տեսակ գոյություն ունի, որոնք նույնպես բարձրունքին են, և տեսարանը նրանց դեմ նույնպես բաց է, բայց ներքև են նայում։

Չաստվածների մթնշաղ կամ Ինչպես փիլիսոփայել մուրճով

Ասույթներ և նետեր

Միայնակ ապրելու համար հարկավոր է կամ անասուն լինել, կամ աստված, ասում է Արիստոտելը։ Պակասում է երկրորդ դեպքը` հարկավոր է երկուսն էլ լինել - փիլիսոփա…

.................................................................................................................................................................................

Լավագույնս մարդ իր վայրի բնույթի մեջ է հանգստանում իր անբնականությունից, իր հոգևորությունից…

.................................................................................................................................................................................

Կյանքի ռազմական դպրոցից։ - Ինչ ինձ չի սպանում` ինձ ավելի ուժեղ է դարձնում։

.................................................................................................................................................................................

Օգնիր ինքդ քեզ. այդժամ քեզ կօգնի յուրաքանչյուրը։ Մերձավորի հանդեպ սիրո սկզբունք։

.................................................................................................................................................................................

Եթե ունես կյանքի քո ինչու՞-ն, ապա հաշտ ես գրեթե ամենայն ինչպե՞ս-ի հետ։- Մարդ ձգտում է ոչ երջանկության. միայն անգլիացին է այդ անում։

.................................................................................................................................................................................

Ի՞նչ, դու որոնու՞մ ես, դու կուզենայիր քեզ տասնապատկե՞լ, հարյուրապատկե՞լ, դու համախոհննե՞ր ես փնտրում։- Զրոնե՛ր փնտրիր։

.................................................................................................................................................................................

Հետմահու մարդիկ, - ես, օրինակ,- ավելի վատ են հասկացվում, քան ժամանակակիցները, բայց ավելի լավ են լսվում։ Ավելի խիստ` մենք երբեք չենք հասկացվում - և այդտեղից էլ մեր հեղինակությունը…

.................................................................................................................................................................................

Ահա մի արվեստագետ, ինչպիսին ես սիրում եմ արվեստագետին` իր պահանջներով համեստ. նա իրականում երկու բան է ուզում` իր հացը և իր արվեստը, - panem et Circen…

.................................................................................................................................................................................

Ով իր կամքն իրերի մեջ դնել չի կարողանում, նա առնվազն էլի՜ ինչ-որ իմաստ դնում է նրանց մեջ. այսինքն` նա կարծում է, որ նրանց արդեն կամք կա («հավատի» սկզբունք)։

.................................................................................................................................................................................

Կատարյալ կինը գրականություն է անում այնպես, ինչպես փոքր մի մեղք է գործում` փորձի համար, ի միջի այլոց, շուրջբոլորը նայելով, թե որևէ մեկը նկատու՞մ է և որ որևէ մեկը դա նկատի…

.................................................................................................................................................................................

Կնոջը խոր են համարում- ինչու՞, որովհետև նրա մեջ երբեք հատակին չես հասնի։ Կինը նույնիսկ ծանծաղ էլ չէ։

.................................................................................................................................................................................

Եթե կինը տղամարդկային առաքինություններ ունի, ապա նրանից հարկավոր է փախչել. իսկ եթե նա տղամարդկային ոչ մի առաքինություն չունի, ապա ինքն է փախչում։

.................................................................................................................................................................................

Տրորված որդն սկսում է գալարվել։ Այդպես խելամիտ է։ Նա դրանով նվազեցնում է նորից տրորվելու հավանականությունը։ Բարոյականության լեզվով` խոնարհություն։

.................................................................................................................................................................................

Հետո ի՜նչ, որ ես իրավացի եմ դուրս գալիս։ Ես չափազանց իրավացի եմ դուրս գալիս։- Իսկ այսօր ծիծաղողը ծիծաղում է նաև վերջում։

.................................................................................................................................................................................

Իմ երջանկության բանաձևը. Այո, Ոչ, ուղիղ գիծ, նպատակ…

.................................................................................................................................................................................

Քչերի բանն է անկախ լինելը. - դա ուժեղների արտոնությունն է։ Եվ ով փորձում է այն, թեկուզև լրիվ իրավունքով, բայց առանց ստիպված լինելու, դրանով ապացուցում է, որ ինքը, հավանաբար, ոչ միայն ուժեղ, այլև մինչ ի խենթուխելառություն հանդուգն է։ Նա լաբիրինթոս է ոտք դնում, նա հազարապատկում է վտանգները, որոնք կյանքն ինքնին բերում է իր հետ. դրանցից ամենափոքրն այն չէ, որ ոչ ոք աչոք չի տեսնում, թե ինչպես և որտեղ է նա մոլորվում, մեկուսանում ու պատառ-պատառ արվում խղճի մի քարանձավային Մինոտավրոսի կողմից։ Եթե այդպիսին կործանվում է, ապա դա մարդկանց հասկացողությունից այնքան հեռու է լինում, որ նրանք դա չեն զգում և չեն ցավակցում.- իսկ նա այլևս չի՛ կարող հետ դառնալ, նա նաև դեպի մարդկանց կարեկցանքը այլևս չի կարող հետ դառնալ։

.................................................................................................................................................................................

Ոչինչ չի օգնում. անձնազոհողության զգացումը, մերձավորի համար իրեն զոհելը, ինքնազրկումների ողջ բարոյականությունը հարկավոր է անողաքաբար պատասխանատվության կանչել և դատի առջև կանգնեցնել. ճիշտ այնպես, ինչպես «հետաքրքրությունից զերծ հայեցումի » գեղագիտությունը, որի տակ ծպտվելով արվեստի ամորձատումը բավականին գայթակղեցուցիչ այսօր փորձում է մաքուր խղճի տեր դառնալ։ Շատ-շատ է կախարդանքն ու շաքարը այդ «ուրիշի համար », «ոչ ինձ համար » զգացմունքի մեջ, որպեսզի մարդ հարկ չհամարի այստեղ կրկնակի չվստահող դառնալ և հարցնել` «իսկ դրանք արդյոք գայթակղություններ չե՞ն »։ - Որ դրանք դուր են գալիս, - նրան, ում ունեցածը դրանք են և նրան, ով ճաշակում է դրանց պտուղները, նաև սոսկ հանդիսատեսին,- դա դեռևս փաստարկ չէ դրանց օգտին, այլ հենց մեզ զգուշության է կոչում։ Եվ այսպես` զգու՛յշ լինենք։

Սկզբնաղբյուր. ''Բարուց և չարից անդին''
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ